|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. քննարկվել է Դոնբասի իրադրությունը, լուրջ անհանգստություն է հայտնվել այնտեղ զինված դիմակայության սրացման կապակցությամբ:, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել է Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված իրադրությունը, որը վերջին օրերին կտրուկ սրվել է ուկրաինական կողմի սադրիչ գործողությունների պատճառով: Լուրջ անհանգստություն է հայտնվել զինված դիմակայության սրացման կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակելի ֆոնդի զգալի ավերածություններ Դոնբասի մի շարք բնակավայրերում», - ասված է հաղորդագրության մեջ: