|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 13-ին կայցելի Բրազիլիա, որտեղ ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի գավաթի եզրափակիչ խաղին. հայտնում է Взгляд-ը:
Այնտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ այլ պետությունների առաջնորդների հետ: Թեև նրանց անունները հայտնի չեն, սակայն Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ենթադրել է, որ Պուտինը, մասնավորապես, կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ուշակովը հավելել է, որ հանդիպումները ոչ պաշտոնական բնույթ են կրելու: