|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում հանդիպում էր ունեցել Կարո Փայլանի անդամակցած` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ Մերկելը պահանջել էր երեք ամիս առաջ Թուրքիայի իշխանությունների կողմից ապօրինաբար ձերբակալված և ընդամենը երեք օր առաջ ազատ արձակված պագամավոր Իդրիս Բալուքենի ներկայությունը: Բալուքենը երեկ ժամանել էր Անկարա և մասնակցել հանդիպմանը, թեև նա սովորաբար չի մասնակցում կուսակցության պաշտոնական հանդիպումներին:
Թուրքական ԶԼՄ-ները Մերկելի պահանջը կապել են այն բանի հետ, որ նա ցանկացել է մանրամասն տեղեկությունների ստանալ այդ կուսակցության համանախագահների ձերբակալության, ինչպես նաև բանտերում տիրող մթնոլորտի մասին:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Բալուքենը հանդիպման ընթացքում այդ խնդիրների մասին զեկուցել է Մերկելին, ինչպես նաև անդրադարձել ձերբակալության ընթացքում մի շարք անախորժությունների: