|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հունվարի 30-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի եւ Սամվել Զաքարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների և ծնողների՝ Ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացման ու անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության ուղղությունները: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են համատեղ աշխատանքներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքի երեխաների իրավունքներին նվիրված էջը կատարելագործելու, երեխաների համար մատչելի եղանակով համացանցից անվտանգ օգտվելու կանոններ մշակելու և երեխաների իրավունքների վերաբերյալ տեղեկավական նյութեր պատրաստելու ուղղությամբ:
Երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարևոր նախապայման է երեխաների մտավոր, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացվածության ապահովման համար:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ