|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Ունիվերսալ պարբերական ակնարկի աշխատանքային խմբում քննարկվում է Թուրքիայում մարդու իրավունքների դրությունը: Շվեյցարիայի Ժնև քաղաքում արդեն երրորդ անգամ կքննարկվի Թուրքիայում տիրող դրությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Մասնակից երկրներին կոչ է արվում ճնշում գործադրել Անկարայի վրա. «Թուրքիայում վերջին 4 տարիներին խոսքի ազատությունը խաղաղորեն օգտագործած լրագրողները, ակտիվիստները, մարդու իրավունքի պաշտպանները և կառավարությանն ընդդիմադիր գործիչները ձերբակալվում են իրենց գործունեության համար», - նշված է Human Rights Watch-ի տարածած հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի փաստը՝ ձերբակալություններին օրինականություն հաղորդելու համար: