|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսին միացել է «Կանանց երթ դեպի Վաշինգթոն» ակցիային՝ ընդդեմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի: Մի քանի տասնյակ մարդ երթով անցել է մայրաքաղաքի կենտրոնական պողոտայով՝ մինչեւ Վրաստանի խորհրդարանի շենք, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Թբիլիսիում ակցիայի մասնակցիներն իրենց ձեռքում են պահել վառ պաստառներ, որոնց վրա՝ The Rise of the Woman = The Rise of the Nation (Կնոջ վերածնունդ = Երկրի վերածնունդ), ինչպես նաեւ Build Bridges Not Walls (Կառուցեք կամուրջներ, ոչ թե պատեր) գրություններ: