|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոնց որ մեր տղերքը խրամատներում կանգնել են անձրևին, ձյանը, արևին, մենք էլ ինչքան պետք լինի՝ այստեղ կանգնելու ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստնե Վարդանյանը Երևանում անցկացվող՝ Կանանց պահանջատիրության երթի ժամանակ։
«Հետո շարժվելու ենք՝ ուրիշ տեղ ենք կանգնելու, մինչև հասնենք մեր նպատակին»,-ասաց Քրիստինե Վարդանյանը՝ կառավարական առանձնատների մոտ, որտեղ ապրում է Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ ու երեխաների հետ։
Այս պահին կանանց երթը փակել է Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։
Նշենք, որ այսօր Երևանում ժամը 20։00 հանրահավաք է, որին նախորդելու է մշակութային ծրագիր ժամը 18։00-ից։
Մանրամասն՝ տեսանյութում․