|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանը մերժել է խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը։ «Ազատ դեմոկրատներ»-«Համախմբում» դաշինք ընտրություններից առաջ չի լինի։
Այս պահին Խաչատուր Քոքոբելյանը ցանկանում է ամեն գնով միավորվել նախօրեին ԱԺ առաջիկա ընտրություններին միասնաբար հանդես գալու պատրաստակամություն հայտնած «Հանրապետություն»-ՔՊ-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Սակայն այստեղ էլ հակված չեն ընդունելու Քոքոբելյանին, նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս խոստանում է լուծել համագործակցության ողջ նախընտրական ծախսերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում