|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ՊՆ-ն իր Telegram-ալիքում հաղորդել է, որ մոբիլիզացիայի ժամանակ կանանց չեն զորակոչում եւ չեն զորակոչի։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի պահեստազորում գտնվող քաղաքացիների մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանանց զորակոչ չի իրականացվում եւ չի նախատեսվում ապագայում»,- ասել են պաշտպանական գերատեսչությունից։
Նշվում է, որ այս որոշումը վերաբերում է բոլոր կանանց՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, երեխաների առկայությունից կամ անձնական այլ հանգամանքներից։