|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ն այլևս հոգ չի տանի Եվրոպայի անվտանգության մասին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պետք է նոր ընթացք տանք եվրոպական պաշտպանական միության հարցին` ընդհուպ մինչև եվրոպական բանակի ստեղծումը: Դա ապագայի երաժշտություն է, և այն արդեն հնչում է, սակայն շատ եվրոպացիներ այն դեռ չեն լսում»,- ասել է նա: