|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 2-ը, ՄԱԿ-ի որոշմամբ, նշվում է որպես լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օր։
Այս առթիվ ներկայացված զեկույցում նշվում է, որ վերջին տասը տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 800 լրագրող է սպանվել եւ այդ հանցագործությունների միայն 8 տոկոսն է բացահայտվել, իսկ մեղավորները՝ պատժվել։
Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը նոյեմբերի 2-ին նշվում է ի հիշատակ երկու ֆրանսիացի լրագրողների, որոնց սպանել են Մալիում հենց այս օրը։