|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ երեկոյան ժամերին Կ.Պոլսի Քադըքոյ շրջանում հայտնի լրագրող է սպանվել:
Ըստ «Ակօս»-ի՝ ընկերների հետ ձնագնդի խաղալիս արհեստավորի կողմից դանակահարվել է հայտնի լրագրող-գրող Նուհ Քոքլուն: Տեղեկությունների համաձայն՝ նրա նետած ձնագնդին դիպել է արհեստավորներից մեկի խանութի ապակուն: Այդ պատճառով արհեստավորը հարձակվել է լրագրողի վրա և դանակահարել նրան՝ հարվածելով սրտին:
Հիվանդանոց տեղափոխված լրագրողի կյանքը չի հաջողվել փրկել:
Հանցագործն այժմ գտնվում է Գյոզթեփե ոստիկանատանը: