|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` հոկտեմբերի 30-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տանելու ճանապարհին մահացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանը:
Yerkir.am-ին Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղեկացրին, որ զինծառայողն արդեն մահացած վիճակում է հասցվել իրենց մոտ: Նաեւ նշեցին, որ թեեւ մահվան պաշտոնական պատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, այդուհանդերձ 29-ամյա երիտասարդի մոտ բժիշկներն ինֆարկտի նախանշաններ են տեսել: