|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան պատճառը «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուցը»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր, ընտանիքի կրտսեր զավակը: