|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստում հոկտեմբերի 11-ին ամփոփվել են 2016 ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները:
Զեկույցներում վերլուծվել են անցած երեք ամիսների հնթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման գործընթացի, և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները:
Ներկայացվել են արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաև այն ուղղությունները, որոնք պահանջում են հետագա առավել համակարգված և նպատակային աշխատանք:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրամանատարության կողմից խրախուսվել են եռամսյակի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած և բարեխիղճ զինծառայողները: