|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երկրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում, ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։
Ըստ աղբյուրի՝ հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով զորավարժության արդյունքները, խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։