|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցում` հացի արտադրամասի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Առափնյա փողոցի թիվ 93 տան մոտակայքում «ЗИЛ» մակնիշի 10 LO 416 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Դ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, այնուհետև թիվ 115 տան պատին (մոտ 9 քմ փլուզվել է) և հայտնվել տան հյուրասենյակում. տուժածներ չկան:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված: