|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.27-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (պատուհանից երևում է, որ վերջինս ընկած է հատակին, չի շարժվում). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1925 թ. ծնված Մարուսյա Էլիչբեկյանի դին` բերանքսիվայր, իսկ նկուղում՝ նրա ամուսնու Սուրեն Միրզոյանի դին:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: