|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի Հասաքե շրջանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն քրդական հարսանիքի ժամանակ, որի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ:
Ըստ «Գանձասար»-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Հասաքե-Քամիշլի ճանապարհին գտնվող հարսանեկան սրահներից մեկում: Ահաբեկչության հետևանքով զոհվել և վիրավորվել են սրահում գտվող տասնյակ հյուրեր: Զոհերի թվում են նաև փեսան և նրա հարազատներից մի քանիսը: