|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրաքի Թիկրիտ քաղաքի կենտրոնում գտնվող Rafidain բանկի մոտ, որտեղ աշխատավարձ ստանալու համար հավաքված են եղել զինվորականներ ու ոստիկաններ, երկու պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախ մահապարտներից մեկը մեքենա է պայթեցրել, իսկ երբ ոստիկանները, ահազանգ ստանալով, դեպքի վայր են եկել, մեկ ուրիշ մահապարտ է ինքն իրեն պայթեցրել:
Շրջանի առողջապահական հարցերի գծով պատասխանատու Ռայեդ Իբրահիմն ասել է, որ զոհվել է 12 հոգի, 28-ը վիրավոր են:
Թիկրիտը, որտեղ ծնվել է Իրաքի` կախաղան հանված նախկին նախագահ Սադամ Հուսեյնը, մշտապես եղել է ընդվզումների կենտրոն: Այս տարվա հունիսին նույնպես երկու պայթյուն էր եղել, զոհվել էր 30 մարդ: