|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Լինելով արդի հայ թատերական դպրոցներից մեկի ավանդույթների արժանավոր կրողն ու շարունակողը՝ Դուք, որպես գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, նոր որակ և շունչ հաղորդեցիք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին:
Հայ և արտասահմանյան հեղինակների գործերի Ձեր բեմադրությունները բարձր գնահատականի են արժանանում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի հանդիսատեսի կողմից»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: