|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի եւ բեմադրիչի Ձեր առանձնահատուկ եւ բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսեւորվել է թատրոնում, կինոյում եւ հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երեւանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ եւ նրբաճաշակ քաղաքացի ձեւավորող կարեւոր մշակութային օջախ է:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: