|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին այցելել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղ և մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարևորել է նման նախաձեռնությունների նշանակությունն ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելու և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման տեսանկյուններից:
Նույն օրը Բակո Սահակյանը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի ունեցած «Հրաշափառի» արարողությանը:
Միջոցառումներին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: