|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս գիշեր հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Նրա խոսքով` Արայիկը 7 երեխաներից ավագն էր, իսկ մայրն էլ օրերս էլ լույս աշխարհ բերելու 8-րդ երեխային:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի անկախության օրն էր, և որպես կանոն` հակառակորդը հաճախ է ակտիվանում հատկապես Արցախի և Հայաստանի համար տոնական օրերին:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: