|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թալիշում 2017-ին հակառակորդի կրակոցներից զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել։
Արթիկի ծննդատնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ տղաներից մեկին Կարենի անունով են կոչել, իսկ մյուսին Նարեկ են անվանել։
«Մոր՝ 40-ամյա Թինա Թորոսյանի վիճակը լավ է: Թեև երեխաները ծնվել են հղիության 35-րդ շաբաթում, սակայն նրանց վիճակը բավարար է: Բնականաբար, երեխաների քաշը մի փոքր նվազ է»,- ասացին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Կարեն Դանիելյանը զոհվել էր 2017-ի մայիսի 20-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից: