|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Վոլկեր Կաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` Մերկելն այդ մասին խոսել է իր հետ և նշել, որ ինքը բանաձևի օգտին է քվեարկել Բունդեսթագի քվեարկությունից առաջ՝ կուսակցության ժողովի ժամանակ՝ չնայած այն հանգամանքին, որ ներկա չի եղել հունիսին անցկացված քվեարկությանը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին: Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, Գերմանիան պաշտոնապես ճանաչում է 101 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության հարցում իր պատասխանատվությունն ու մեղսակցությունը: