|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի դաշնային խորհրդարանում հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը: Թուրքական ensonhaber.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ բանաձևը պատրաստած Կանաչների կուսակցությունը (Dile Grüne) որոշում է կայացրել բանաձևը քվեարկության չդնելու մասին: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կրկին Բունդեսթագի օրակարգ կբերվի ապրիլին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Փաստաթղթի քվեարկության հետաձգման մասին հայտարարել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Ենթադրվում է, որ նման որոշման պատճառ է դարձել այն հանգամանքը, որ դաշնային խորհրդարանում իշխող Քրիստոնեա- դեմոկրատական միություն, Քրիստոնեա-սոցիալիստական միություն և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, այս փուլում չեն աջակցի Ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ փախստականների ճգնաժամի շրջանակներում Թուրքիայի հետ բանակցությունները չձախողելու մտավախությունից ելնելով: