|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլի Բալըքլը գերեզմանատանը Հայաստանից տարված խաչքար է տեղադրվել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի` չափերով բավական պատկառելի խաչքարի օծումը տեղի է ունեցել օրեր առաջ Պոլսի հայոց պատրիարքարանի հոգևորականների անցկացրած ծիսակարգով: Արարողությունը գլխավորել է պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նշվում է, որ խաչքարը պատրաստվել և Թուրքիա է տեղափոխվել Ստամբուլի Սամթիա թաղամասի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու կառավարման խորհրդի անդամներ Արիս Դեմիրի և Սևան Դուրմազի մեկենասությամբ:
Խաչքարի մոտ Հարության և Ծննդյան տոներին հաջորդող օրերը մեռելոցի ծիսակարգ կկատարվի: