|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Հունիսի 8-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել խաչքարի օծման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը, Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվայից, Բիշքեկից, Ուզբեկստանից և այլ երկրներից ժամանած հյուրեր:
Խաչքարի օծումը կատարել է Միջին Ասիայի չորս երկրներում՝ Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը: Նույն օրը տեղի է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչ 11 մանուկների մկրտություն:
Տաջիկստանի Հանրապետության տարածքում հայկական քրիստոնեական առաջին կոթողի՝ խաչքարի բացումը կարևոր իրադարձություն էր շուրջ 1000 հոգուց բաղկացած հայ համայնքի կյանքում: