|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերվել են 37-ամյա կնոջ ու նրա երեք անչափահաս երեխաների դիերը. հայտնում է Грузиа Онлайн-ը: Ըստ աղբյուրի՝ երեխաները 5, 16 և 18 տարեկան են: Ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Կատարվածի պատճառներն անհայտ են, դիակները ենթարկվում են փորձաքննության:
Ըստ «Հետք»-ի՝ սպանվածը Օֆելյա Քաչոտյանն է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, իսկ հարևանները դիակները գտել են երեկ` պատահաբար: Ենթադրվում է՝ մորը և ավագ դստերը սպանել են բութ գործիքի հարվածով, իսկ 5-ամյա տղան խեղդամահ է արվել:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել: