|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանական դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ Գերմանիայում գործող ամենամեծ` Axel Springer մեդիա հոլդինգի ղեկավար Մատիաս Դյոփների. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Internethaber լրատվական կայքը նշում է, որ դատական հայց ներկայացնելու պատճառ էր հանդիսացել այն, որ Դյոփները աջակցություն էր ցուցաբերել նախկինում Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն հեղինակած և ընթերցած երգիծաբան Յան Բյոհմերմանին: Այդ բանաստեղծությունը հնչել էր գերմանական ZDE հեռուստաալիքի Neo Magazin Royale հաղորդաշարի եթերում:
Հիշեցնենք, որ առաջին հայցը մերժվել էր, և մեղադրող կողմը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, բայց վերաքննիչ դատարանի մերժման արդյունքում, փաստորեն, երկրորդ անգամ չի բավարարվում Էրդողանի հայցը: