|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է, հիմք ընդունելով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի չորրորդ պարբերությունը, հաստատել Դիլիջան քաղաքում քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը:
Հարցը երկար ժամանակ քննարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ: Ի վերջո, համաձայնեցվել է գործունեության երկու տեսակ` օճառի արտադրություն և օծանելիքի, կոսմետիկական միջոցների արտադրություն:
Որոշումը հաստատվեց: