|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտեցին և կանխեցին հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք:
Նոյեմբերի 10-ին Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսատան աշխատասենյակում զննության ենթարկվեց Ուկրանիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված Իլինա Շելևերի ուղեբեռը: Նրա ճամպրուկում գտնվող հեղուկ օճառի 7 տարաներից հայտնաբերվեց մեկական փաթեթ՝ սպիտակ գույնի փոշենման զանգվածով:
Հայտնաբերվածն առգրավվեց և ուղարկվեց փորձաքննության, որտեղ էլ պարզվեց, որ ավելի քան 3 կիլոգրամ փոշենման զանգվածը «Կոկաին» թմրամիջոց է, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ մեկ միլիոն դոլար:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ապօրինի թմրամիջոցը ձեռք էր բերվել Լատինական Ամերիկայում:
Իլինա Շելևերը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն: