|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: Կիսաեզրափակիչ դուրս եկած` Հայաստանի 4 պատվիրակներից 2-ն արդեն անցկացրել են իրենց մենամարտերը:
49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվեցին Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճեցին Եվրոպայի առանության բրոնզե մեդալ:
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
ՀԲՖ մամուլի ծառայություն