|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ բռնցքամարտիկները մարտի 11-ից 17-ը Չեխիայի Ուսցի Նա Լաբե քաղաքում մասնակցել են Ա կարգի միջազգային մրցաշարի, որտեղից վերադարձել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:
Մրցաշարին մասնակցել է 17 երկիր: Այնպիսի ուժեղագույն երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Մոնղոլիան ներկայացված են եղել հավաքականների առաջին կազմով: Հայաստանի հավաքական թիմը մրցաշարին մասնակցել է 5 մարզիկով:
+91 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Սիմոնյանը արժանացել է արծաթե մեդալի, ով, մասնագետների գնահատմամբ, բավականին արժանի դիմակայություն է ցույց տվել Ղազախստանի ներկայացուցիչ` օլիմպիական խաղերի մրցանակակիր Իվան Դիժկոյին և, համառ պայքարում զիջելով նրան, դարձել արծաթե մեդալակիր:
52 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը (ԲԿՄԱ) և 64 կգ քաշային կարգում հանդես եկող Արա Փուլուզյանը (Էջմիածին) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Տեղեկացնենք, որ այս, ինչպես նաև մարտի 25-29-ը (Ուկրաինա) և մարտի 29-ից ապրիլի 4-ը (Ղազախստան) կայանալիք ստուգողական մրցաշարերում հաջող հանդես եկած մարզիկները կընդգրկվեն ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքական թիմի կազմում: