|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Ֆլորիդա նահագի Օռլանդո քաղաքում` Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Եւս 53 մարդ վիրավոր է:
Իրավապահները ԼԳՏԲ ակումբում կատարվածը բնութագրել են որպես ներքին ահաբեկչություն:
Հանցագործը (լուսանկարը`ստորեւ), ով սպանվել է իրավապահների կողմից, 29-ամյա ԱՄՆ քաղաքացի, ծագումով Աֆղանստանից Օմար Մատինն է: Ողբերգությունն արդեն որակվել է որպես ԱՄՆ պատմության մեջ ամենամասսայական սպանություն:
Մատինը նախ կրակ է բացել գիշերային ակումբում, որտեղ այդ պահին լատինական երեկո է անցկացվել , ապա պատանդներ է վերցրել` փակվելով ակումբում: Ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում նա սպանվել է:
Նրա դրդապատճառների մասին որեւէ բան հայտնի չէ:
