|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 30-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «New York Post» թերթը հայտնել էր սառնամանիքների պատճառով առնվազն 26 մարդու մահվան մասին:
«Առնվազն 30 մահ է գրանցվել այն նահանգներում, որոնք տուժել են սաստիկ ցրտից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լուիզիանա, Միսիսիպի, Նյու Ջերսի, Հարավային Կարոլինա և Կենտուկի նահանգներից հաղորդվում է նոր զոհերի մասին։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսման համաձայն՝ Տեխասի արևելքից մինչև Հյուսիսային Կարոլինայի տարածաշրջան սպասվում է առատ ձյուն և վտանգավոր մերկասառույց:
Առնվազն 21 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Նյու Յորքում կփակվեն հանրակրթական դպրոցները։