|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցեցին Մադրիդյան երկու թիմերը` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն: Թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարերի օգնությամբ: Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը մեկական գնդակ փոխանակեցին: Առաջինը հաջողության հասան արքայական թիմի ֆուտբոլիստները: 15-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը: 79-րդ րոպեին Կարասկոն հավասարեցրեց հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց իսկ 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ գտնվեցին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները և դարձան Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշարի հաղթող: