|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի գերմանական եզրափակիչը: Լոնդոնի «Ուեմեբլի» մարզադաշտում Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպել էր Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
Հանդիպումն անցավ բավական լարված պայքարում: Առաջին խաղակեսին դորտմունդցիները բազում գոլային պահեր ունեին, սակայն գրավել բավարացիների դարպասը չհաջողվեց:
Ընդմիջումից հետո՝ հանդիպման 60' «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը բացեց խաղի հաշիվը: 68' մյունխենցիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդոգանը:
Հանդիպման ընթացքում բազում պահեր կորցրած Արյեն Ռոբենին վիճակված էր դառնալ խաղի հերոսը: Խաղի վերջնամասում Ռոբենը գրավեց Ռոման Վայդենֆեյլերի պաշտպանած դարպասը, ով հիանալի հանդիպում անցկացրեց:
«Բորուսիա» - «Բավարիա»՝ 1:2:
Չեմպիոնների լիգայի գավաթը հինգերորդ անգամ ուղևորվում է Մյունխեն: