|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստեփանակերտում այսօր՝ մայիսի 9-ին Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը: Այս մասինտեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։ Նա դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետեւողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը եւ խթանմանը։
Նախարարը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների՝ ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության վերաբերյալ հարցերին։