|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Բեռնար Ֆասիեին եւ Իգոր Պոպովին, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը, խորհրդակցությունների ընթացքում, հաշվի առնելով հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքները, քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների գործողությունների համակարգման հարցերը, նաեւ բանակցային գործընթացում միջնորդների հետագա ջանքերը: