|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ հակառակորդի կրակոցներից վիրավորված Գևորգ Գրիգորյանն ու Վարդան Անդրեասյանը:
Հիվանդանոցից yerkir.am-ին տեղեկացրեցին, որ երեխաների առողջական վիճակում դրական միտում է նկատվել:
«Երեխաներն արդեն սկսել են քայլել, ճիշտ է, մի փոքր դժվարությամբ և ինչ-որ մեկի օգնությամբ, բայց, կարևորը, քայլում են: Հիմա նրանք վերականգնողական բուժում են ստանում, հավանաբար առաջիկա օրերին դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասացին հիվանդանոցից: