|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հանրապետական» ծննդատանը ամուսնու կողմից արձակված կրակոցներից հրազենային վնասվածքներ ստացած կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում. նա երկու վիրավորում է ստացել: Ինչպես «Արմենիա» ԲԿ-ից տեղեկացնում է Yerkir.am-ի լրագրողը` այժմ վիրահատարանում է նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված են տուժածի հարազատները, նրանք ուշքի չեն գալիս կատարվածից: