|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին տեղեկանում ենք Օլանդի Instagram-ի էջից, որում հանդիպումից լուսանկար է հրապարակել: Նկարն իր ֆեյսբուքյան էջում վերահրապարակել է նաև Ազնավուրը: Նկարում նաև Օլանդի գրառումն է. «Կեսօրից հետո է, զրուցում եմ Շառլ Ազնավուրի` ֆրանսիական շանսոնի լեգենդի հետ»:
Իսկ «HAY Prod» էջի գրառման մեջ ասվում է. «Շառլ Ազնավուրը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նրանք խոսել են նաև Արցախյան հարցի մասին»: