|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նարեկ Մկրտչյան` շարքային զինծառայող, ով մեկն է այն հերոս տղաներից, որոնք զոհվել են Արցախում հակառակորդի հետ մարտերի ժամանակ: Նարեկը Սյունիքի մարզի Որոտան գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը հայտնեց, որ Նարեկն ունի երկու եղբայր և մեկ քույր, եղբայրներից մեկը նոր է վերադարձել ծառայությունից, իսկ մյուս եղբայրը Ռուսաստանում էր` մի քանի ժամից կժամանի Հայաստան:
«Նարեկը պինդ տղա էր, դրա համար էլ չի փախել: Երբ ադրբեջանցիները հարձակվել են մեր դիրքերից մեկի վրա, Նարեկը մինչև վերջ կռվել է, հրամանատարի մոտից չի հեռացել: Նարեկը փախչողներից չէր` դիրքը կրծքով է պաշտպանել»,- ասաց գյուղապետը: