|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցող համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր մակարդակի նախորդ համաշխարհային հավաքի ժամանակ մշակված համատեղ քայլերի կենսագործման նպատակով իրականացվող աշխատանքները` համաձայն ընդունված Կոմյունիկեի և Աշխատանքային պլանի, ինչպես նաև նոր մարտահրավերները միասնաբար դիմակայելու, միջուկային ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու, դրանք կանխարգելելու արդյունավետ մեխանիզմները: