|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցում է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաք Ստեփանակերտում տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի«Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային:
