|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի ընտրանու հետ:
Հանդիպմանն ընդառաջ` «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների ֆան-շարժումը միասնական երթով Ֆրանսիայի հրապարակից շարժվեց դեպի «Հանրապետական» մարզադաշտ:
ՖԱՖ անդամները մարզադաշտ ժամանեցին հայրենասիրական երգերով եւ «Նեմե՛ց, հեռացի՛ր» վանկարկումներով:
Հիշեցնենք, որ ՖԱՖ-ը 3 պահանջ էր առաջ քաշել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջ, պահանջում է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: