|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությանը ժամանեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սհակյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գուրգեն Դալիբալթայանի կորստով մեծ կորուստ ունեցավ հայկական բանակը:
«Բոլոր զինվորականները նրան սիրել են հայրաբար, և նրա մահը մեծագույն կորուստ է մեզ համար: Մեր բանակում շատ պետք է լինեն նրա նման մարդիկ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ հոգեհանգստի արարողությանը ներկա են բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, պատգամավորներ: