|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես գիտենք, 2015 թ. դեկտեմբերին կայացած քվեարկության արդյունքներով Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով նաև արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելլին, ովքեր արժանացել էին համապատասխանաբար «Արծաթե գնդակ» և «Բրոնզե գնդակ» մրցանակներին: Մինչ օրս ֆուտբոլիստները հնարավորություն չէին ունեցել լինել Հայաստանում և ստանալ իրենց մրցանակները: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր Գաել Անդոնյանին և Մարկոս Պիզելլիին շնորհվեցին իրենց մրցանակները, ինչպես նաև ՀՖՖ պատվոգրերն ու դրամական պարգևները: